Youtube-ից հետո Թուրքիայում կարող է արգելափակվել Facebook-ը
Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յլդըրըմը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ «YouTube»-ից հետո Թուրքիայում կարող է օրակարգ գալ «FaceBook» սոցիալական ցանցի փակման հարցը: Այդ երկրում անցանկալի կայքերի արգելափակումը հանդիսանում է Հեռահաղորդակցությունների վարչության (TIB) լիազորությունը:
Թուրքիայի իրավական պետություն լինելու հանգամանքն ընդգծելով` Յլդըրըմը հիշեցրել է, որ «Facebook»-ի արգելափակման մասին կայացվել է արդեն մոտ 30 որոշում, իսկ դատարանի ընդունած որոշումների կիրարկման դեմ պայքարելու մասին խոսք լինել չի կարող:
Նշենք, որ հեղինակավոր «YouTube»-ը Թուրքիայում արգելափակվել է 2 տարի առաջ` այն պատճառաբանությամբ, որ այդ կայքում զետեղվել էին թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վարկաբեկող տեսանյութեր: