Ադրբեջանական ընտրությունները՝ որպես կոմպրոմատների, կեղտոտ փողերի բացահայտման գործընթաց
Ադրբեջանում նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններն իրենց բնույթով ոչնչով չեն տարբերվում նախկինում տեղի ունեցած ընտրություններից: Այնտեղ ընտրությունները միայն որեւէ թեկնածուի կամ էլ թեկնածուների ընտրվելը չէ: Այն նաեւ տարիներով հավաքված կոմպրոմատների, կեղտոտ փողերի, թշնամության բացահայտման մի գործընթաց է:
Այս մասին գրում է «Ենի մուսավաթ» պարբերականը:
Առաջիկա ընտրություններում մի շարք թեկնածուներ կան, ովքեր առաջադրվել են հիմնական թեկնածուից փող կորզելու համար: Նրանց հիմնական նպատակը միայն ու միայն հիմնական թեկնածուից փող պոկելն է: Եթե հանկարծ հիմնական թեկնածուն փոքր-ինչ ժլատություն անի, նրա դեմ գրոհ է սկսվում: Այս «բիզնեսի» մեջ ներքաշվել են նաեւ որոշ լրագրողներ: «Բայց չի բացառվում, որ այս անգամ ռեկետ-թեկնածուների դեմ քրեական գործեր բացվեն»,- հույս է հայտնել «Ենի մուսավաթը»: