Ալի Լարիջանի. Հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ընդլայնման շնորհիվ տարածաշրջանում անվտանգ միջավայր կստեղծվի
Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական հարաբերությունների ընդլայնման շնորհիվ տարածաշրջանում անվտանգ միջավայր կստեղծվի: Երկու երկրները քաղաքական և տնտեսական ոլորտում ունեն լավ հարաբերություններ:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Երևան մեկնելուց առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:
Իրանի Մեջլիսի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում են` խորհրդարանական և հյուպատոսական հարցերով ԱԳ փոխնախարարը, Մեջլիսի երկու իրանահայ պատգամավորները, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ:
Ալի Լարիջանին Երևանից կմեկնի Ղազախսան: