ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակության արդյունքներն ամենևին էլ վատը չեն
«Առավոտ»-ը գրում է. «Հայտարարությունները, որոնք պատվիրակները հրապարակում են ԵԽԽՎ-ում, կոչվում են written declaration` գրավոր հռչակագրեր, և որևէ իրավական ուժ չունեն. դրանք տարածվում են նստաշրջանում, այսպես ասած` ի գիտություն: Միակ հարցը, որտեղ կարող են մրցել պատգամավորները, հայտարարության տակ ստորագրողների քանակն է: Այս մրցակցության մեջ մերոնց և ադրբեջանցիների «մեկնարկային հնարավորությունները» ամենևին էլ հավասար չեն: Հարևան երկիրն ունի, ըստ էության, երկու պատվիրակություն` իր սեփականը (6 հոգի) և թուրքականը (12 հոգի): Այնպես որ, առանց որևէ աշխատանքի նրանք, ինչպես ասում են` «քնած» 18 ստորագրություն ունեն: Մեր 4 հոգանոց պատվիրակությունը նման անվերապահ աջակիցներ, ինչպես հայտնի է, չունի: Այնպես որ, Ղարաբաղի հարցով 21 ձայնով մեկ ադրբեջանամետ և 29 ձայնով մեկ հայամետ հայտարարությունը ամենևին էլ վատ արդյունք չէ:
«Նախորդ օրը` երեկոյան մենք ևս մի «գոլ ընդունեցինք մեր դարպասը»: Տիկին Գանիրա Փաշաևայի նախաձեռնությամբ և 22 ստորագրությամբ ԵԽԽՎ-ում հայտարարություն տարածվեց, որում կոչ է արվում Հայաստանին` վերադարձնել սպանված ադրբեջանցի երկու զինծառայողների դիակները: Երեկ մեր պատվիրակությունը պատասխան գնդակ խփեց` 25 ստորագրությամբ հրապարակելով հայտարարություն` գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի կապակցությամբ: Թեև մարտի ժամանակ սպանված զինծառայողների դիակը չվերադարձնելը և գերության մեջ մարդ սպանելը նույն բանը չէ»,-նշված է թերթի խմբագրականում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա