Քննարկվել է Հայաստանում «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կապիտալի ավելացման հեռանկարները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Ակիմովին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը։
Ըստ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, զրուցակիցները գոհունակություն են հայտնել փոխգործակցության դինամիկ զարգացման առնչությամբ և քննարկել Հայաստանում «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կապիտալի ավելացման հեռանկարները։ Այդ համատեքստում կողմերը զրուցել են էներգետիկայի ոլորտում և ֆինանսական շուկայի զարգացման ուղղությամբ համագործակցության խորացման հարցի շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա