«30 թուրք մտավորականներ հայ համայնքից ներողություն են խնդրել Հայոց Ցեղասպանության համար»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարսելի փոխքաղաքապետ, հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Դիդիեր Փարաքյանը հայտնեց, որ Ֆրանսիայում կազմակերպել է Հայոց Ցեղասպանության հերքումը Ֆրանսիայում քրիորեն պատժելի արարք համարվող օրինագիծը Սենատի օրակարգ բերելուն միտված ստորագրահավաք: Նա նշեց, որ ստորագրահավաքին արդեն մասնակցել է շուրջ 1200 մարդ, ինչպես նաև այդ արշավին իրենց աջակցության պատրաստակամությունն են հայտնել ավելի քան 10 ֆրանսիացի պատգամավորներ:
Նա նշեց, որ 2001թ Ֆրանսիայի ԱԺ-ն ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, իսկ 2006-ին Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է օրենք, ըստ որի Հայոց Ցեղասպանության ժխտումը քրիորեն պատժվում է:
«Եթե այս օրենքը Սենատում ընդունվի, ապա յուրաքանչյուր մարդ, որ կժխտի Հայոց Ցեղասպանությունը կտուգանվի: Վերոնշյալ օրենքը, երբ Սենատ է մտել առաջին անգամ, այնտեղ «թաղվել է» »,- հավելեց Մարսելի փոխքաղաքապետը:
Նա նշեց, որ այսօր Ֆրանսիայում ապրում է 500 հազար հայ, որոնցից 100 հազարը Մարսելում է բնակվում:
«Մենք բոլորս ամեն ինչ անում ենք, որ այդ օրենքը ընդունվի Սենատում: Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ օրենքը 4 տարի մնա Սենատում»,-ասաց Դիդիեր Փարաքյանը:
Բանախոսը հայտնեց, որ ինքը այս տարի Մարսել էր հրավիրել 30 թուրք մտավորականի, որոնք հայ համայնքից ներողություն են խնդրել Հայոց Ցեղասպանության համար:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից` նա նշեց, որ ինքը կողմ է, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն: «Սակայն Թուրքիայի վարած քաղաքականությունը ոչ միայն մեզ հիասթափեցրեց, այլև ամբողջ աշխարհին»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան