Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. «Շատ բան է փոխվելու». Դ. Մնացականյան
«Մանկական Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը շարունակում է նախապատրաստվել միջազգային մրցույթում պատշաճ ներկայանալու համար: «Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Երգում փոփոխություններ են կատարվում` շատ բան է փոխվելու: Աշխատում ենք նաև կերպարի վրա»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հ1»-ի գործադիր տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը: Նա նաև ասաց, որ շոուի բեմականացմամբ զբաղվում է տարբեր մրցույթներում հաղթած Քրիստինե Ավագիմյանը:
«Մանկական Եվրատեսիլ-2010» տեղի է ունենալու Մինսկում նոյեմբերի 20-ին: Մրցույթում 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը ներկայացնելու է «Մամա» երգը:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է 2003 թվականից: Մրցույթին մասնակցում է Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ:
Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007թ-ին. «Արևիկ» մանկապատանեկան համույթի սաները հանդես եկան «Երազանք» երգով` զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2008թ-ին Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, իսկ նախորդ տարի Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց կրկին 2-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին