Նյու Յորքի թուրքական հյուպատոսությունը կազմակերպել է համատեղ համերգ
Նյու Յորքում կայացել է հայ-թուրքական համատեղ համերգ: Դասական երաժշտության այդ երեկոն կազմակերպել էր Նյու Յորքի թուրքական հյուպատոսությունը: Համերգին մասնակցել են Ստամբուլում ծնված հայազգի նշանավոր դաշնակահար Շահան Արծրունին և թուրք հայտնի ջութակահար Ջիհաթ Աշքընը:
Նշենք, որ հայկական սփյուռքն ընդդիմացել էր այդ համերգի կազմակերպմանը և հայ երաժիշտներին կոչ արել չմասնակցել:
Բարիտոն Գևորգ Դավթյանն օրինակ հրաժարվել է մասնակցել այդ համերգին:
Հիշեցնենք, որ Շահան Արծրունին համերգ էր տվել նաև Վանում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացման նախօրեին` սեպտեմբերի 18-ին:
Ինչպես հայտնում է թուրքական «TRT»-ն, համերգից հետո Արծրունին լրագրողներին հայտնել է, որ կազմակերպված երաժշտական երեկոն կարևոր նշանակություն ունի հայ և թուրք հասարակությունների համար: Իսկ թուրք ջութակահարն էլ այն որակել է իբրև դարի համերգ հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները