Մարիամ Պետրոսյանի «Տուն, որում…» գիրքը` «Ռուսական Բուքեր» գրական մրցանակաբաշխության եզրափակչում
«Ռուսական Բուքեր» գրական մրցանակաբաշխության ժյուրին կազմել է 2010 թ. եզրափակիչ դուրս եկած մասնակիցների կարճ ցուցակը: Ցուցակում ընդգրկված է Մարիամ Պետրոսյանի` «Տուն, որում…» գիրքը, ինչպես նաև ևս 5 ստեղծագործող:
Այս տարի «Ռուսական Բուքեր» մրցանակաբաշխությանը ներկայացվել է 95 ստեղծագործություն, որոնցից միայն 24 են ընդգրկվել երկար ցուցակում: Հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին: Նա կստանա 600 հազար ռուբլի:
Մրցանակը տրվում է ռուսերեն լեզվով գրված լավագույն վեպի համար:
«Տուն, որում…»… Տուն, որտեղ ապրում են անչափահասները: Այստեղ նրանք սովորում են, ընկերանում են, սիրահարվում: Աշխարհը հրաժարվել է նրանցից, նրանք էլ` աշխարհից: Եվ, ըստ երևույթին, հենց աշխարհն է պարտվողի դերում: Տան բնակվողները յուրահատուկ են: Չտալով նրանց ֆիզիկականը` ճակատագիրը փոխարենը տալիս է այլ պարգևներ: Գիրքը նաև այն մասին է, թե ինչպես է ընկերությունը հաղթահարում խոչընդոտները…
Նշենք, որ այս գիրքը նախորդ տարի արժանացել է նաև «Մեծ գիրք» ռուսական գրական մրցանակաբաշխության երրորդ մրցանակին:
Մարիամ Պետորսյանը ծնվել է 1969 թվականին Երևանում: 1989 թվականից աշխատել է «Հայֆիլմում»` մուլտիպլիացիայի բաժնում: 1992-94 թթ. աշխատել է Մոսկվայում: 1995-2007-ին` կրկին «Հայֆիլմում»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին