Մզկիթն է՞լ կարող է անօրինական լինել Ադրբեջանում
Ադրբեջանում այլևս կրոնական հաստատությունների վերանորոգման և կառուցման աշխատանքները կիրականացվի կրոնական կառույցների հարցերով պետական կոմիտեի հատուկ եզրակացության առկայության դեպքում միայն: Հայտարարել է Կոմիտեի նախագահ Իդայատ Օրուջևը:
Այս մասին հաղորդում է Թուրան գործակալությունը
Աղբյուրի փոխանցմամբ, 90-ականներին Ադրբեջանում կառուցվել են շատ մզկիթներ, և Կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ սկսելու են արդեն իսկ կառուցված, բայց անօրինական մզկիթների օրինականացման գործընթաց: «Բոլոր անօրինական կառույցները մզկիթի անվան տակ պետք է քանդվեն»,- հայտարարել է Օրուջևը:
Փաստորեն Ադրբեջանի կրոնական կառույցների հարցերով կոմիտեի նախագահի խոսքերից կարելի է եզրակացնել, որ անօրինական կառույցները կարող են մզկիթի անվան տակ շահագործվել, նույնիսկ այլ նպատակներով, իսկ կոմիտեն հայտնաբերել է խնդիրը և փորձում է կարգավորել ու անօրինական կառույցների քանդումով փորձում է հարցը լուծել:
Կարելի է կարծել, որ մարդկանց մտածելակերպը, հավատը դեպի իրենց կրոնը այնքան մակերեսային ու արհեստական է, որ նույնիսկ մզկիթն է համարվում անօրինական: