Վարչապետը` ռոքի, աշխարհի անարդարության և ըմբոստության մասին
Յուրաքանչյուր մտածող մարդ միշտ իր մեջ ըմբոստության որոշակի չափաբաժին է կուտակում, զգացմունքների պոռթկումը միշտ հարկավոր է, և այդ տեսանկյունից ռոքն իր փիլիսոփայությունն ունի: Այս մասին «Պրոֆիլ» ամսագրի հետ հարցազրույցում նշել է հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինչն է իր մոտ ռոք լսելու ցանկություն առաջացնում:
Նա հայտնել է, որ Հայաստանում վերջերս հիմնվել է ռոքերների հայկական ասոցիացիա և մի շարք հետաքրքիր միջոցառումներ են նախատեսվում:
«Վերջին երկու տարիներին Հայաստանը շատ հարուստ երաժշտական կյանքով է ապրում, առաջին հերթին ռոքի ոլորտում: Մեզ այցելում են տաղանդավոր երաժիշտներ և խմբեր` Deep Purple, Jethro Tull, Uriah Heep: Նրանց հետ շատ ջերմ, ընկերական հարաբերություններ են ստեղծվել: Նրանց դուր է եկել Հայաստանը, հայ հանդիսատեսը, մեր ռոքերները, և մենք պայմանավորվել ենք, որ մեր համագործակցությունը երկարատև է լինելու: Մասնավորապես, կազմակերպվել է «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնը:
Փառատոնի շրջանակներում առաջին համերգը` Jethro Tull խմբի ելույթը, կայացավ սեպտեմբերի 24-ին: Մենք այս շրջանը կավարտենք գալլա-համերգով, որին կմասնակցեն փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած բոլոր ռոք խմբերը: Ուկրաինական ռոք խմբերից մենք դեռևս մասնակցության հայտեր չենք ստացել: Պետք է ուսումնասիրել, թե Ուկրաինայում որ ռոք խմբերն են հանրահայտ և նրանց հետ կապ հաստատել»,-ասել է ՀՀ վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին