CnnTurk. Թուրքիայում առայժմ չի արգելափակվի Facebook-ը
Թուրքական մամուլում շրջանառվող այն լուրերը, թե «Facebook» հայտնի սոցիալական ցանցը Թուրքիայում փակման վտանգի առջև է, արդեն հստակեցվել են: Ըստ «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական ծառայության` «Facebook»-ի փակման մասին դեռ ոչ մի որոշում կայացված չէ, թեև ավելի քան 30 փակման հայց է ներկայացված ընդդեմ այդ ցանցի: Այս պարզաբանումը տվել է Թուրքիայի հեռահաղորդակցության վարչության պետ Փեթիհ Շիմշեքը «CnnTurk» հեռուստաալիքով: Հիշյալ վարչությունն էլ Թուրքայում զբաղվում է անցանկալի կայքերի արգելափակմամբ:
Նշվում է, որ «Facebook»-ի փակման պահանջով դատական հայց է ներկայացրել երկրի ոիվ մեկ ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցությունը` այն մեղադրանքով, որ այդ ցանցում նյութեր են զետեղվել «ԺՀԿ»-ի ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի` իբր «ՔԲԿ»-ի (Քրդական բանվորական կուսակցության) անդամ լինելու մասին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում արգելափակված է ավելի քան 2000 կայք, այդ թվում նաև Youtube-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ