Վանես Մարտիրոսյանն ընդունում է Ռոաչի մարտահրավերը
Անպարտելի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Ֆրեդդի Ռոաչի մարտահրավերը: Վերջինս 1000 դոլար է խոստացել այն բռնցքամարտիկին, ով սպարինգ մենամարտում կկարողանա նոկդաունի ենթարկել Մեննի Պակյաոյին:
«Ես պատրաստ եմ ընդունել Ֆրեդդիի մարտահրավերը և դառնալ առաջինը, ով Մեննիին կստիպի ծնկի գալ: Շատ եմ հարգում Պակյաոյին և նրանից շատ բան եմ սովորել: Նա գերազանց բռնցքամարտիկ է, և ես պատրաստ եմ այդ մարտահրավերին: Միշտ ասել եմ, որ ցանկանում եմ մենամարտել լավագույնների հետ: Ուզում եմ ապացուցել, թե որքան լավն եմ: Իսկ դրա համար ավելի լավ միջոց չկա, քան Մեննի Պակյաոյի հետ ստուգողական մենամարտերը»,- Վանես Մարտիրոսյանի խոսքերը մեջբերել է boxingscene.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան