Առավոտ
Լեւոն Սարգսյան. «Լուրջ գիտնականները երբեք տուրք չեն տա ադրբեջանական կեղծարարությանը»
«Առավոտ»-ին հարցազրույց է տվել հատուկ հանձնարարություններով դեսպան, ԵՊՀ Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցականության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը: Խոսելով ադրբեջանական կեղծ քարոզչության մասին` նա ասել է, որ լուրջ գիտնականները երբեք տուրք չեն տա ադրբեջանական կեղծարարությանը. Պատմությունը մնում է պատմություն: «Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է քայլեր ձեռնարկենք: Եվ դա պետք է արվի ոչ միայն արտգործնախարարության, այլեւ մեր գիտական շրջանակների կողմից: Օրինակ` պետք է ի վերջո Հայաստանի տարածքների պատմական տեղանունները վերականգնվեն: Բացի այդ, չմոռանանք նաեւ քարոզչական հսկայական նշանակություն ունեցող այնպիսի փաստերի մասին, ինչպիսին Տիգրանակերտի պեղումներն են, որոնց համար հսկայական միջոցներ են ծախսվել: Մենք դիվանագիտական խողովակներով եւս բավական լուրջ քարոզչական-տեղեկատվական աշխատանք ենք տանում, այդ թվում` մեծ թվով գիտական գրականություն տարածելով: Այնպես որ` մեր կողմից տարվող աշխատանքների մասին ամեն ինչ չէ, որ բարձրաձայնվում է»: Լ. Սարգսյանը նաեւ նշել է, որ Ադրբեջանի հակահայկական բովանդակությամբ հայտարարությունները երբեք չեն ապացուցվում փաստերով:
Լեւոն Սարգսյանը չի հավակնում ԵՊՀ ռեկտորի պաշտոնին
«Առավոտի» հետ զրույցում հատուկ հանձնարարություններով դեսպան, ԵՊՀ Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցականության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը հերքել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնին հավակնելու մասին խոսակցությունները. «Ես գտնում եմ, որ ամբիոնի վարիչի պաշտոնը պակաս պաշտոն չէ եւ աշխատելու համար պակաս ասպարեզներ չի բացում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա