Շվեյցարական թանգարանում Բեռլուսկոնիի ճարպից ցուցանմուշ է ներկայացվել
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է մի ցուցահանդես, որտեղ ցուցանմուշներից մեկը առանձնանում է ստեղծման հետաքրքրաշարժ պատմությամբ:
Ինչպես հայտնում է Լենտա.ռու-ն, նկարիչ Ջաննի Մոտտի ներկայացրած սպիտակավուն օճառը, որը ցուցահանդեսին ներկայացված է «Սպիտակ ձեռքեր» անվան տակ, պատրաստված է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ճարպից:
Հեղինակի խոսերով, շվեյցարական կլինիկայի աշխատակիցներից մեկը, որտեղ վարչապետը լիպոսակցիա էր արել (խմբ. վիրահատական միջամտությամբ ճարպահեռացում), ճարպը փոխանցել է իրեն:
Կլինիկայում, որտեղից իբր թե փոխանցվել է ճարպը, կտրականապես ժխտել են հավանականությունն այն մասին, թե որևէ մեկը կարող էր հեռացված ճարպը դուրս հանել: Այնուամենայնիվ, արտասովոր օճառը հայտնվել է ժամանակակից արվեստի ցուցանմուշների շարքում:
Ինչ վերաբերում է «Սպիտակ ձեռքեր» անվանը, ապա 1990-ական թթ-ին Իտալիայում լայնամասշտաբ գործողություններ էին ծավալվել քաղաքական կոռուպցիայի դեմ: Գործողությունը ստացել էր «Սպիտակ ձեռքեր» անունը, իսկ մեղադրվողների ցանկում շրջանառվում էր, այդ թվում ներկայիս վարչապետ Բեռլուսկոնիի անունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները