«Եվրատեսիլ-2011»-ն անցկացվելու է մայիսին Դյուսելդորֆում
«Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է գերմանական Դյուսելդորֆ քաղաքում:
Այս մասին հայտնում են գերմանական ԶԼՄ-ները: Ըստ աղբյուրի, մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու մայիսի 14-ին Esprit-Arena դահլիճում, իսկ կիսաեզրափակիչները` մայիսի 10-ին և 12-ին:
Հավակնորդ քաղաքների թվում են եղել նաև Բեռլինը, Համբուրգը, Հանովերը: Դյուսելդորֆի ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այնտեղ գտնվող Esprit-Arena սրահը տեղավորում է 50 հազար մարդ, մինչդեռ մյուս քաղաքների առաջարկած դահլիճները` 12 հազարից ոչ ավել:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում հաղթել էր գերմանուհի Լենա Մայեր Լանդրուտին: Սահմանված կարգի համաձայն, հաջորդ տարի մրցույթը պետք է անցկացվի հենց Գերմանիայում:
Գերմանական մամուլում նշվում է, որ Լենան ցանկանում է իր տիտղոսը պահպանել նաև 2011թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները