ԵԽԽՎ-ի սադրիչ «պարիտետը»
Հայ-ադրբեջանական հակադրությունը կրկին տեղափոխվել է ԵԽԽՎ, գրում է «Голос Армении» թերթը: Այդ կառույցում երկու հայտարարություն է տարածվել հայ և ադրբեջանցի պատգամավորների կողմից: Առաջինում քննադատվում է Ադրբեջանի ռազմականացումը և ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման նրա ընտրած ուղին, ինչը հակասում է Եվրախորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին:
Իսկ երկրորդում` ադրբեջանցի պատգամավորների տարածած հայտարարությունում, Երևանին կոչ է արվում վերադարձնել դիվերսիոն գործողության ժամանակ զոհված երկու զինծառայողների` ենթասպա Մուբարիզ Իբրահիմովի և սպա Ֆարիդ Ահմեդովի դիակները:
Մինչդեռ հոդվածագիրը երկու միմյանց հակասող դրույթ է մատնանշում: Առաջին`հայտարարության հասցեատերը` Երևանը, սխալ է ընտրված: Ստացվում է, որ ԵԽԽՎ կանոնակարգի առանձնահատկությունների և «պարիտետային քաղաքականությանը» նվիրվածության շնորհիվ այդ կառույցում մեկը մյուսին հակասող հայտարարություններ կարող են տարածվել: Երկրորդ` Ադրբեջանի տարածած հայտարարության մեջ կրկին խեղաթյուրվում են փաստերը, քանի որ հենց ադրբեջանցիների կազմակերպած դիվերսիոն գրոհի ժամանակ են այդ երկու զինծառայողները զոհվել:
Գիտակցո՞ւմ են արդյոք ԵԽԽՎ-ում, որ նման քայլերը խրախուսում են ադրբեջանցիներին նոր սադրանքներ կազմակերպել սահմանին: Պատրա՞ստ է այդ կառույցը պատասխանատվություն ստանձնել այն բանի համար, որ նման ընթացակարգային հայտարարությունները կարող են հետագայում առաջ բերել նոր դժբախտ հետևանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա