Վաղը հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Հայաստանում գրանցված է 34 հազար հոգեկան հիվանդ
Հոգեկան հիվանդությունները չեն ավելանում, պարզապես աշխարհում զարգացել են այդ հիվանդությունների ախտորոշման մեթոդները` դիագնոստիկան:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հոգեբույժ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանը:
Նշենք, որ վաղը հոգեկան առողջության համաշխարհային օրն է:
Հոգեթերապևտի խոսքով, հոգեկան հիվանդությունները խնդիր են ամբողջ աշխարհում, այսպիսի հիվանդությունները միայն այսօր չեն սկսել անհանգստության առիթ դառնալ:
«Քանի որ զարգացած աշխարհում զարգացել է այս հիվանդությունների ախտորոշման տեխնիկան, շատերին թվում է, թե հոգեկան հիվանդությունները ևս զարգացել ու շատացել են, սակայն դա այդպես չէ»,-պարզաբանեց մասնագետը:
Բանախոսի նշած տվյալների համաձայն, այսօր Հայաստանում հոգեբուժական դիսպանսերներում գրանցված է շուրջ 34 հազար հիվանդ: Բայց ինչպես նա նկատեց, սա իրական թիվը չէ, քանի որ շատ հիվանդներ չեն դիմում բժշկի, բուժվում են մասնավոր կարգով: Կան հիվանդություններ, որոնք չեն էլ դասում հոգեկան հիվանդությունների շարքում, օրինակ` ալկոհոլիզմը, նիկոտինիզմը, խաղամոլությունը, տարբեր նևրոզներ և այլն: «Այսպիսով, եթե դիմենք ոլորտի ցանկացած մասնագետի, ապա նա կարող է այս 34 հազարին մեկ զրո ավելացնել ու դրանով իսկ ստանալ հիվանդության իսկական թիվը` 340 հազար հոգեկան հիվանդ»,-ասաց Հ. Մինասյանը:
Մասնագետը նշեց, որ այս թիվը համապատասխանում է միջազգային չափանիշներին, քանի որ միջազգային ստանդարտներով ազգաբնակչության մոտ 10 տոկոսը տառապում է այս կամ այն հոգեկան հիվանդությամբ: Բժշկի խոսքով, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում 3.5 մլն բնակչություն կա, ապա 340 հազարը «նորմալ» ցուցանիշ է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան