Ստեփանակերտում մեկնարկեց «ՏՀՏ առաջնորդների առանց փողկապների հանդիպումը»
«ՏՀՏ առաջնորդների առանց փողկապների հանդիպում» ամենամյա ֆորումն այսօր, առաջին անգամ, կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, որի նպատակն է ոչ պաշտոնական միջավայրում քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջնային խնդիրները:
ՏՏ ոլորտի մասնագետ Արմեն Աբրահամյանի փոխանցմամբ, այս անգամ հանդիպումը նվիրված է Հայաստանում և Արցախում Տեխնոլոգիական Ձեռներեցության Զարգացման խնդիրներին:
Ֆորումի օրակարգում լինելու են հետևյալ թեմաները` տեխնոլոգիական ձեռներեցության ներդրման խնդիրներ, տեխնոլոգիական զարգացման և կիրառման խնդիրները Արցախում, տեխնոլոգիական ձեռներեցության ֆինանսավորման հնարավորություններ և էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման խնդիրներ:
Ինֆորմացիոն տեխնոլգիաների ձեռնարկությունների միությունից հայտնում են, որ հանդիպում-ֆորումի ընթացքում կանցկացվեն նաև կլոր սեղան քննարկումներ, որոնց ընթացքում կարծարծվեն հետևյալ հարցերը` հեռահաղորդակցության խնդիրներ, տեխնոլոգիական լուծումներ արդյունաբերության համար /հանքաարդյունաբերություն, էներգետիկա, սննդի մշակում և այլն/, անվտանգության համակարգերում տեխնոլոգիական լուծումների ներդրման խնդիրներ, հեռաբժշկություն, էլեկտրոնային կառավարման ներդրման խնդիրներ և այլն:
Ֆորումին կմասնակցեն ԼՂՀ տնտեսական զարգացման, ՀՀ Էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև ՏՀՏ հայաստանյան շուրջ 30 ընկերություններ, բիզնեսի այլ ոլորտների, միջազգային կազմակերպությունների շուրջ 80 ներկայացուցիչներ։
Ֆորումի բացումը կիրականացնի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան