Ադրբեջանում վերջին 9-ը ամիսներին մարդկանց առևտրի 63 դեպք է գրանցվել
Ադրբեջանում այս տարվա առաջին 9-ը ամիսների ընթացքում մարդկանց առևտրի 63 դեպք է գրանցվել, 5 հանցավոր խումբ վնասազերծվել է, իսկ 29 հանցագործ ձերբակալվել: Այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ նշված է Ադրբեջանի ՆԳ նախարարի առաջին տեղակալ Վիլայաթ Էյվազովի՝ երկրի խորհրդարանում ներկայացրած զեկույցում:
Համաձայն այդ տեղեկությունների՝ մարդկանց առևտրի հետ կապված հանցագործությունների բացահայտման առնչությամբ միջազգային հետախուզում է հայտարարվել. 13 մարդ Ինտերպոլի կողմից ձերբակալվել և հանձնվել է Ադրբեջանի քննչական մարմիններին: Այս պահի դրությամբ՝ ևս 43 մարդու նկատմամբ միջազգային հետախուզումը շարունակվում է:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մարդկանց առևտրի զոհերի թվում մեծ է երեխաների քանակը, որոնց տեղավորել են մանկատներ, իսկ վերջիններիս հետ հատուկ աշխատանք է տարվում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զոհերից 23-ին տեղափոխել են Թուրքիա, 4-ին՝ Արաբական էմիրություններ, իսկ երեքին՝ Իրան: