«Դեպի կրթություն բոլորի համար»

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների ու երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագրի իրականացման շրջանակում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Առաքելություն Արևելք» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռաֆի Դուդակլյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը:

Անդրադառնալով հուշագրին` նախարարը նշել է, որ հուշագրի ստորագրումը կարևոր է ոչ այնքան բարձրագույն կրթության բարեփոխումների տեսակետից, որքան ևս մեկ քայլ` նպատակաուղղված մեր երկրում յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի լիարժեք իրականացմանը և իրագործմանը: Հուշագրի ստորագրման կարևորությունը Ա. Աշոտյանը մատնանշել է նաև որպես միջազգային համագործակցության ընդլայնման և քաղաքացիական ինստիտուտների ներգրավման լավագույն օրինակ` հավելելով, որ այս ուղղությամբ դանիական կառավարության հետ համագործակցությունը ևս մեկ քայլ է:

Նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ այս համատեքստում նախարարությունն արդյունավետ համագործակցում է տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ, որոնցից մի քանիսը հանդիսանում են նախարարին կից կոլեգիայի անդամներ: «Քաղաքացիական ռեսուրսների ներգրավումը կրթական բարեփոխումների մեջ նախարարության առաջնահերթություններից է: Այս հուշագրի երրորդ կարևոր բաղադրիչը երեխաների կրթության իրավունքի իրականացման նախադրյալն է:

Ներառական կրթության ոլորտում ՀՀ-ն առաջատար դիրքերում է տարածաշրջանում, հայկական փորձը բավականին հետաքրքիր և գրավիչ է տարածաշրջանի երկրների համար, և այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները պետք է ուղղված լինեն ՄԱԿ-ի համապատասխան հռչակագրերով երեխայի իրավունքների ամրագրմանը, մեր հասարակության մեջ կրթության մատչելիության, հավասար պայմանների ստեղծմանը»,-նշել է նախարարը` անդրադառնալով նաև հուշագրի շրջանակում Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությանը: «Այս հուշագիրը մանկավարժական բարձրագույն կրթության բնագավառի բարեփոխումներում հատուկ մանկավարժության ուղղությամբ մի մասն է այն ծրագրերի, որոնք սպասում են Մանկավարժական համալսարանին: Նախարարության աջակցությամբ Համաշխարհային Բանկի վարկային միջոցներով ևս մեկ խոշոր ֆինանսական և բովանդակային բաղադրիչ է տրամադրվելու համալսարանին. բուհն այս տարի կընտրի խոշոր եվրոպական գործընկեր համալսարան, որի հետ երեք տարվա ընթացքում կիրականացնի մանկավարժական կրթության խորքային բարեփոխումներ` եվրոպական մանկավարժական մտքին և միջազգային չափանիշներին համապատասխան: Նախանշվող բարեփոխումները մանկավարժական կրթությանը Հայաստանում պետք է հաղորդեն նոր որակ»,-ընդգծել է նախարարը:

«Դեպի կրթություն բոլորի համար. աջակցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կայուն զարգացմանը» ծրագիրը հիմնված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն բոլորի համար» հռչակագրի, ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների» կոնվենցիաների, ՀՀ սահմանադրության, ինչպես նաև ՀՀ կրթության ոլորտը կարգավորող օրենքների և իրավական ակտերի վրա: Հուշագրի ստորագրմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ստանձնում է ծրագրի արդյունավետ իրականացման գործընթացը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներառական կրթության ուղղությամբ ձեռքբերումները արդիականացնելու, կատարելագործելու, գործնականում կիրառելու, ինչպես նաև հիմնախնդրով զբաղվող կազմակերպությունների և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև համագործակցությունը խթանելու ուղղությամբ:

«Դեպի կրթություն բոլորի համար» ծրագրի իրականացման շրջանակներում այսօր մեկ այլ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է կնքվել նաև «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների ու երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև:

Եռակողմ այս հուշագրի ստորագրմամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն իր պատրաստակամությունն է հայտնում, ներհամալսարանական համապատասխան մասնագիտական ներուժի ներգրավմամբ, սատարել և աջակցել հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների կրթությանն ու բազմակողմ զարգացմանը` իբրև հասարակության լիարժեք և լիիրավ անդամներ` ապահովելով բոլորի կրթության հասանելիությունը և համապատասխան որակը:

Եռակողմ փոխհամագործակցված աշխատանքի ընթացքում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը ի սպաս կդնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների մասնագիտական հմտություններն ու կարողությունները` խթանելու և կյանքի կոչելու «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագրի հիմնադրույթները:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել դաշտի տերերի՝...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս
ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են․ «Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցության պահպանումը մնում է ԱՄՆ-ի կարևոր առաջնահերթությունը․ ԱՄՆ Պետդեպ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ թուրքական կողմը կրկին հարցում է ուղարկել ԱՄՆ՝ իրեն չհատկացված F-35 նոր...
Աղբյուր` Panorama.am
18:05
Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Երևանի կողմից՝ Արցախի համար
Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժաղովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի բացակայությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հրազդանն ամենափոշոտ քաղաքն է
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Էլթոն Ջոնը խոսել է տեսողությունը կորցնելու մասին
Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնն ամբողջովին կորցրել է աջ աչքի տեսողությունը մի քանի ամիս առաջ ստացած վարակի պատճառով։ Երգչի խոսքով, իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
17:47
Կտեսնեք, իշխանափոխությունից հետո ինչ է կատարվելու. Ռոբերտ Քոչարյան
«Երբեք, երբեք։ Իհարկե, չի եղել»,-այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով իր նախագահության օրոք...
Աղբյուր` Panorama.am
17:35
SNN. Սիրիայում սպանվել է Իրանի ռազմական խորհրդականը
Սիրիայում Իրանի ռազմական խորհրդականների կորպուսի հրամանատար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար...
Աղբյուր` Panorama.am
17:17
Միայն Հայաստանը ղեկավարող պարոն Թյուրիմացությունն է կարող նման անհեթեթ պահելակերպ որդեգրել. Ստեփան Դանիելյան
«Ըստ ռուսական պաշտոնական լրատվամիջոցի հաղորդման, Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, պարտավորվել է միանալ...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի «կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները» կստուգվեն հակակոռուպցիոն կոմիտեում
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գործունեությունը, հայտարարագրերը,...
Աղբյուր` Panorama.am
17:08
Իրավապաշտպանի ահազանգը. Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է
«Արմավիր քրեակատարողական հիմնարկում իրենց առողջական խնդիրներով պայմանավորված հացադուլ են հայտարարել 2 անձինք»,-ահազանգում է...
Աղբյուր` Panorama.am
17:07
ՔԿ նորանշանակ պետը տեղյակ չէ, թե իր վերաբերյալ Փաշինյանը ինչ կոռուպցիոն դրվագի մասին էր հայտարարել
«Ընդամենը կարող եմ հավաստիացնել, որ որևիցե կոռուպցիոն բնույթի երևույթների հետ ոչ առնչություն եմ ունեցել, ոչ էլ։ Իմ առաջնային խնդիրը հենց...
Աղբյուր` Panorama.am
16:58
Գեղամ Նազարյանի ասածները պետք է քննարկման առարկա դառնան ֆրակցիայում. Ռոբերտ Քոչարյան
«Ընդհանրապես մանդատը թողնելու քննարկվում չի եղել»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
16:43
Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով չերթևեկող վարորդները կտուգանվեն
«Ճանապարհային երթևեկության գործող կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը, ուստի առաջարկում ենք ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
16:39
Այս երևույթն ըստ Նիկոլ Փաշինյանի ապապետականություն է. Կուբաթյան
«Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մի մեծ ելույթ ունեցավ՝ պատմելով, որ ինչ-որ տեղ մայթով քայլելիս քայլել է ժավելների, քսայուղերի...
Աղբյուր` Panorama.am
16:33
Մեկ օրում գրանցվել է 21 ՃՏՊ,28 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 27-ից 28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
16:31
Հույս ունենք տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ լիարժեք մասնակցությանը. գլխավոր քարտուղար
«Մենք համարում ենք, որ Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը և հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սասունիկում կեղտաջրերը լցվում են խմելու ջրի համար նախատեսված տարածք
Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչներն ահազանգել են Shamshyan.com-ին՝ բողոքելով, որ   դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը տևական...
Աղբյուր` Panorama.am
16:20
37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի...
Աղբյուր` Panorama.am
15:54
Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը նոր մեղադրանք առաջադրել «մարտի 1»-ի գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և...
Աղբյուր` Panorama.am
15:40
ԲԴԽ նախագահը մեկ sms-ից հետո փախավ, դատավորները պետք է մտածեն՝ ԲԴԽ նախագահն ինչու մեզ խայտառակեց. Ռոբերտ Քոչարյան
«Եթե ԲԴԽ ղեկավարը, որն օրենքով ամենապաշտպանված մարդն է, մեկ SMS-ով փախչում է իր պաշտոնից, ի՞նչ վիճակում են հայտնվում դատավորները, եթե...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձերբակալել է նաև մեթադոն իրացնողը
Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել թմրանյութ պահելու, պատրաստելու, օգտագործելու վերաբերյալ: Չէր բացառվում նաև...
Աղբյուր` Panorama.am
15:02
Հաստատվել է կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և...
Աղբյուր` Panorama.am
14:54
ՀԱՊԿ նիստին Հայաստանի բացակայությունը նկարագրում է աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում․ Լուկաշենկո
«ՀԱՊԿ գագաթնաժողովում հայկական կողմի բացակայությունը բնութագրում է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և որոշ չափով նաև...
Աղբյուր` Panorama.am
14:42
ԲԴԽ նախագահի ընտրության ընթացքում որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ
Այսօր, օրենքով սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում նշանակվել էր  ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որևէ թեկնածու  չի հավաքել...
Աղբյուր` Panorama.am
14:34
Տուգանային հրապարակից մոպեդների ու մեքենաների անհետացման գործով ՆԳՆ–ն քննություն է սկսել
ՆԳՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն
Աղբյուր` Panorama.am
14:17
OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները
OVIO-ն հայտարարեց վերաբրենդավորման ավարտի մասին և ամփոփեց գործընթացի արդյունքները։ Վերաբրենդավորման մեկնարկից հետո կարճ ժամանակում ընկերությունը...
Աղբյուր` Panorama.am
14:01
Օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով. ԿԳՄՍ փոխնախարար
«Միքայել Նալբանդյանը գրել է «Իտալացու աղջկա երգը», որն ընդհանրապես ուրիշ տրամաբանությամբ և ուրիշ ակնկալիքներով ստեղծագործություն է եղել»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}