ՀԿԵ-ի աջակցությամբ Արմավիրի թիվ 5 դպրոցում բացվեց համակարգչային դասարան
Արմավիրի № 5 դպրոցում օրերս տեղի ունեցավ համակարգչային ինտերակտիվ ուսուցման հնարավորությամբ դասարանի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլլինը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ, Արմավիրի դպրոցում, որտեղ սովորում են 1140 աշակերտ, համակարգչային դասարան ստեղծելու որոշումը կայացվել է ՀՀ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի աջակցությամբ:
Նախագծին մասնակցել են «ՀԿԵ» և «ԳՊՄ Գոլդ» (ԳԿ «Գեո ՊրոՄայնինգ»), ընկերությանները, տեխնիկական աջակցություն է ցուցաբերել «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունը: Դասարանը հագեցած է 10 համակարգիչներով և այլ սարքավորումներով:
Ընկերությունների նախաձեռնությամբ նաև վերանորոգվել է դասասենյակը: Ի լրումն համակարգչային գործնական վարժությունների, աշակերտները Ինտերնետի միջոցով կկարողանան օնլայն ռեժիմով սովորել տարբեր առարկաներ, այդ թվում նաև ռուսերեն:
Նշենք, որ այս ծրագիրը երկու երկների մարդասիրական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ռուսական ընկերությունների և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան փոխգործողության փայլուն օրինակ է: