Երևանյան դպրոցում երեխային ծեծելու հարցի առնչությամբ գործնական քայլեր դեռ կարվեն. ԿԳՆ
Այսօր համացանցում հայտնվել է մի տեսահոլովակ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է դասի ժամանակ տղամարդ ուսուցիչը ծեծում աշակերտին` անպատիվ խոսքեր ասելով: Նշված էր նաև, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Պուշկինի անվան դպրոցում:
«Ցավոք սրտի, այո, դեպքը տեղի է ունեցել Երևանի Պուշկինի դպրոցում», -ի պատասխան Panorama.am-ի հարցմանը այսպես պատասխանեց կրթության, գիտության նախարարության լրատվական ծառայության պատասխանատու Արթուր Բաղդասարյանը ու հավելեց.
«Մենք կապվել ենք դպրոցի տնօրենի հետ, հիմա ճշգրտում ենք ուսուցչի անուն ազգանունը, սապասում ենք մեկնաբանության, որից հետո գործնական քայլեր կանենք»:
Այնուհետև, Բաղդասարյանը փոխանցեց ԿԳՆ դիրքորոշումը.
«Կրթության, գիտության նախարարությունը բազմիցս հայտարարել է` դպրոցներում երեխաների հանդեպ բռնության դեպքերը խիստ դատապարտելի են և ամեն ինչ կարվի, որ հանրակրթական բոլոր դպրոցներում երեխայի իրավունքի հետ կապված բոլոր խնդիրները լուծվեն ու նման դեպքերը բացառվեն մեր հանրակրթության համակարգում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան