Նաիրա Զոհրաբյանին փորձել են դարձնել PKK ակտիվիստ
ԵԽԽՎ աշխանանյին նստաշրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականության վերաբերյալ ԲՀԿ պատվիրակ Նաիրա Զոհրաբյանի ելույթներն ունեցել են յուրօրինակ արձագանք: Ինչպես «Առավոտ»-ին պատմել է Ն. Զոհրաբյանը` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության սենյակ է այցելել մի տղամարդ. «Փաստաթղթերի մեծ փաթեթ հանձնեց Օջալանի հիմնադրած քրդական բանվորական կուսակցության կողմից: Ասաց, թե պատրաստ են այսուհետ եւս տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն` Թուրքիայում ժողովրդավարության աղետալի վիճակի վերաբերյալ` հաշվի առնելով, որ ինչպես ինքն ասաց` ես շատ շահագրգիռ եմ ԵԽԽՎ ամբիոնից այդ հարցերն արծարծելու առումով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա