Աշխարհահռչակ երաժիշտ Բրայան Մեյը ցանկություն է հայտնել այցելել Հայաստան
Լոնդոնում Հայաստանի դեսպանությունում hոկտեմբերի 7-ին հյուրընկալվել էր բրիտանական հանրահայտ «Քուին» (Queen) ռոք խմբի անդամ, մեծանուն երաժիշտ Բրայան Մեյը, որին Հայաստանին մատուցած ծառայությունների համար դեսպանության ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը հանձնել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհած Պատվո շքանշանը: Իր երախտագիտության խոսքում Բրայան Մեյը նաև ցանկություն է հայտնել այցելել Հայաստան: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բրիտանական Կայսրության շքանշանի ասպետ Բրայան Մեյը, որը դասվել է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն կիթառահարների շարքը, հայտնի է նաեւ որպես բազմաթիվ մարդասիրական եւ բարեգործական ծրագրերի, այդ թվում՝ 1988 թ. աղետալի երկրաշարժի հիշատակին նվիրված «Ռոքը օգնում է Հայաստանին» («Rock Aid Armenia») նախագծի մասնակից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին