«Կրթություն և կարիերա». Ցուցահանդեսը կմեկնարկի նոյեմբերի 16-ին
Նոյեմբերի 16-18 Երևանում կանցկացվի հերթական տասնմեկերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը «Կրթություն և կարիերա EXPO 2010» խորագրով:
Ցուցահանդեսը ընդգրկելով կրթության կարևորագույն ոլորտների գործունեութունը, ակնկալվող երեք օրերի ընթացքում բոլոր դիմորդներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն և ինֆորմացիա:
LOGOS EXPO Center-ի տեղեկացմամբ, ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական աջակցությամբ: Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ:
Միջոցառման հիմնախնդիրներն ու նպտականերն են, դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության ողջ սպեկտորի վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել գործազուրկների և իրական գործատուների միջև, ծրագրում ներգրավել պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ իրենց նոր կրթական ծրագրերով: