HaberTurk. Վերաբացվելու է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցուց հետո ծրագրվում է վերաբացել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերթուրք» (HaberTurk) լրատվական կայքը: Աղբյուրի համաձայն` վեցդարյա այդ եկեղեցու վերականգնման համար պահանջվել է 2.5մլն դոլար: Ֆինանսական ծախսերը հոգացել է Դիարբեքիրի հայերի հիմնած Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը:
Ըստ նախատեսվածի` վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2011 թվականին: Եկեղեցու գմբեթին խաչ կտեղադրվի և կարելի կլինի պատարագ մատուցել: Հիմնադրամի նախագահ Թեքին Փափուչյանի տեղեկացմամբ` 1978 թվականից ի վեր այդ եկեղեցում կրոնական արարողություն չի կազմակերպվել: Եկեղեցու վերակառուցմանն ու վերաբացմանն իր աջակցությունն է հայտնել նաև Դիարբեքիրի քաղաքապետարանը: Նշվում է, որ վերաբացումից հետո հնարավոր կլինի տարեկան մեկ կամ երկու անգամ պատարագ մատուցել Սուրբ Կիրակոս եկեղեցում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան