Դուրս գալ փակուղուց` ճանաչելով ԼՂՀ անկախությունը
«Կապիտալ»-ին տված հարցազրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, խոսելով «Ժառանգության» ներկայացրած ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծի վերաբերյալ, մասնավորապես նշել է. «Ես պարզապես ուզում եմ հիշեցնել, որ 20 տարի է, ինչ արցախահայությունը զրկված է քաղաքացու տարրական իրավունքներից, մասնավորապես՝ ազատ տեղաշարժվելու իրավունքից։ Մենք մոռացել ենք, որ սա ոչ միայն քաղաքական հարց է, այլև վերաբերում է մարդկանցից յուրաքանչյուրին։ Մենք այսօր լուծել ենք մանր խնդիրները՝ նրանց զրկելով միջազգային իրավունքի սուբյեկտ լինելու իրավունքից։ Այսօր շատերը խոսում են Ղարաբաղի դե ֆակտո ճանաչված լինելու մասին, սակայն ինչո՞ւ շարունակել դե ֆակտո, եթե կարելի է դա անել դե յուրե։…Հիմա Ադրբեջանը հստակ հայտարարում է, որ միայն ինքը կարող է լուծել Ղարաբաղի հարցը՝ իրեն նախընտրելի սկզբունքների շրջանակում:…
«Ժառանգությունն» այսօր ցանկանում է, որ մենք ճանաչենք Արցախի հանրապետությունը, և դրանով փաստենք, որ Արցախը կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում։…Ճանաչումը կապում ենք բանակցային գործընթացի հետ, մինչդեռ դրանք տարբեր բաներ են։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, մեկ բառով կարելի է անվանել փակուղային իրավիճակ։ «Ժառանգությունը» առաջարկում է դուրս գալ այդ փակուղուց՝ սկսելով ճանաչման գործընթացը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա