Հայտնի են դարձել տնտեսության գծով 2010 թվականի Նոբելյան մրցանակակիրների անունները
Ամերիկացիներ Պիտեր Դայմոնդը և Դեյլ Մորտենսենը, ու բրտանացի Քրիստոֆեր Պիսսարիդեսը դարձել են տնտեսության գծով 2010 թվականի Նոբելյան մրցանակակիրներ:
70 ամյա Պիտեր Դայմոնդը Մասաչուսեթս նահանգի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Է: 71 ամյա Մորտենեսն աշխատում է Իլինոյսի նահանգի Հյուսիսարեւմտյան համալսարանում: Իսկ բրիտանացի Քրիստոֆեր Պիսսարիդեսը
Լոնդոնի տնտեսական ու քաղաքական գիտությունների դպրոցի պրոֆեսոր է:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, տնտեսության գծով այս տարվա մրցանակակիրները զբաղվում են աշխատաշուկաների որոնման մոդելների վերլուծությամբ: Նրանց մշակած տեսությունն օգնում է գտնել աշխատանքի շուկային վերաբերող տարբեր հարցերի պատասխանները: Օրինակ՝ ինչու՞ շատ մարդիկ գործազուրկ են այն դեպքում, երբ շուկայում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան: Մրցանակակիրների տեսությունը նաև բացատրում է, թե գործազրկությունը, թափուր աշխատատեղերն ու աշխատավարձը ինչպես են կախված տնտեսական քաղաքականության կանոններից:
Պրոֆեսորներ Պիտեր Դայմոնդը, Դեյլ Մորտենսենը և Քրիստոֆեր Պիսսարիդեսը իրենց մրցանակները կստանան դեկտեմբերի 10-ին Օսլոյում կայանալիք պարգեւատրման պաշտոնական արարողության ժամանակ: Դրամական պարգևը կազմում Է 1,5 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա