Քաղաքական 10:15 12/10/2010

Պաշտոնական ընթրիքի ժամանակ Սլովենիայի նախագահն ասել է, որ Հայաստանը գրավիչ գործընկեր է ԵՄ-ի համար

Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից նախօրեին նախագահական նստավայրում, ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի և տիկին Բարբարա Միկլիչ Թյիրկի, տրվել է պաշտոնական ընթրիք, որի ժամանակ, ընդունված արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով: Այս մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:

Սլովենիայի նախագահի պատվին տրված պաշտոնական ճաշին Հայաստանի և Սլովենիայի նախագահների ու նրանց տիկնանց հետ, մասնակցել են նաև երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամները, հասարակական, քաղաքական, մշակութային, գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Ողջունելով Դանիլո Թյիրկին և նրա տիկնոջը Հայաստանի Հանրապետությունում` Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Սլովենիայի Հանրապետու¬թյան Նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն վկայում է երկու երկրների երկկողմ համագործակցությունը զարգացնելու և նոր մակարդակ տեղափոխելու երկուստեք անկեղծ շահագրգռվածության մասին:

Խոսելով Հայաստանի և Սլովենիայի բազմաթիվ ընդհանրությունների մասին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու ժողովուրդներին առաջին հերթին միացնում է նույնանման ճակատագիրը, որ ուղեկցվել է պատմական բազմապիսի վայրիվերումներով, պետականության երկարատև կորուստներով, ինքնության պահպանման մաքառումներով և վերջապես, նորագույն պատմության աշխարհաքաղաքական միևնույն գործընթացների արդյունքում անկախության ձեռքբերումով:

Անդրադառնալով եվրոպական արժեքներին Հայաստանի նվիրվածությանը` Նախագահ Սարգսյանը նշել է. «Հայաստան-ԵՄ հարաբերություններն, իրոք, որակական փոփոխու¬թյուն են կրել և դինամիկ զարգանում են` դառնալով ավելի կանոնակարգ¬ված։ Արդեն մեկնարկել են Ասոցացման համաձայնագրի բանակցություն¬ները, աշխատանքներ են տարվում «Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին» համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ: Վստահ եմ, որ Սլովենիան, որպես ԵՄ անդամակցության ճանապարհն անցած երկիր, կարող է մեծապես օգտակար լինել այդ խնդիրների լուծման ճանապարհին»։

Կարևորելով տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումը` Հանրապետության ղեկավարն ասել է, որ տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական միջավայրը, տնտեսական շրջափակումները և շարունակվող հակամարտությունները դեռևս խոչընդոտում են մեր լիարժեք զարգացմանը: Նախագահն ուրախությամբ արձանագրել է, որ Սլովենիան կարողացավ հարևանների հետ քաղաքակիրթ ձևով հաղթահարել այդ խոչընդոտները` այն քաջ գիտակցումով, որ հարատև պետք է ապրեն կողք-կողքի։ Սերժ Սարգսյանի խոսքով, տարածաշրջանային համագործակցությունը լավագույն միջոցն է մեկտեղելու յուրաքանչյուրի հնարավորությունները և ստեղծելու զգալի ներուժ համընդհանուր առաջընթացի համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքն ավարտել է` բաժակ բարձրացնելով ի պատիվ Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկի և տիկին Թյիրկի, ի բարօրություն Սլովենիայի Հանրապետության և ժողովրդի, ի փառս հայ-սլովենական համագործակցության:

Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկը շնորհակալություն է հայտնել ջերմ և սիրալիր հյուրընկալության համար և նշել, որ իր համար առանձանահատուկ պատիվ է և հաճույք`լինել Սլովենիայի առաջին նախագահը, ով այցելում է Հայաստան: «Սա մեծ իրադարձություն է մեր երկկողմ հարաբերություններում և, հուսով եմ, որ այն կխթանի մեր բարեկամությունը և հիմք կհանդիսանա համագործակցության բազմաթիվ ոլորտներում նոր նվաճումների հասնելու համար»,-ասել է Նախագահ Թյիրկը:
Խոսելով Հայաստանի ու Սլովենիայի ժողովուրդների պատմական նմանությունների մասին, Նախագահ Թյիրկն ասել է. «Պատմության ընթացքում մեր երկու ժողովուրդներն անցել են դժվարին փորձությունների միջով և տառապել օտարերկրյա լծի տակ, սակայն մեզ հաջողվել է պահպանել ամուր ազգային ինքնությունը` փայփայելով մեր լեզուն ու մշակույթը»:

Սլովենիայի Նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների երկկողմ ավելի արդյունավետ համագործակցության համար առկա են բոլոր նախադրյալները ոչ միայն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում, այլև միջազգային կազմակերպություններում խորացված երկխոսության համար:

Նախագահ Թյիրկի խոսքով, Հայաստանը գրավում է հետաքրքիր աշխարհագրական դիրք և ունի չօգտագործված տնտեսական ներուժ և այդ պատճառով, գրավիչ գործընկեր է ԵՄ-ի համար. «Որպես ԵՄ-ի անդամ, Սլովենիան ակտիվ կերպով մասնակցում է Արևելյան գործընկերության նման նախաձեռնությունների մշակմանն ու սատարում դրանց իրականացմանը: Ակնկալում ենք, որ խորացված քաղաքական համագործակցության և ավելի բարձր մակարդակի տնտեսական ինտեգրման միջոցով, Ասոցացման պայմանագիրը Հայաստանի և ԵՄ-ի միջև կարտացոլի երկու կողմերի իրական շահերը և համագործակցության կարողությունները հաջորդ փուլում: Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը խթանելու ճանապարհին, Սլովենիան միշտ պատրաստ է աջակցել իր հայ բարեկամներին»,-ընդգծել է նա:

Սլովենիայի Նախագահն իր խոսքը եզրափակել է Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը, ինչպես նաև երկու երկրների միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված բարեմաղթանքներով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}