Տոնական համերգ Շ. Ազնավուրի հրապարկում. Մեկնարկում է Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը
Այսօր կմեկնարկի Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի բացմանը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ժամը 17.30-ին մանուկների և պատանիների համար տեղի կունենա տոնական համերգ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնի մամուլի քարտուղար Բելլա Հովհաննիսյանը: Նա նշեց, որ համերգից հետո` ժամը 19.00-ին «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կկայանա փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Փառատոնի ընթացքում, որը շարունկվելու է մինչև հոկտեմբերի 16-ը, կներկայացվի 81 ֆիլմ 27 երկրից: Այս տարի նախատեսված է նաև նոր անվանակարգ` «Ես իրավունքներ ունեմ» խորագրով, անվանակարգի ժյուրիի նախագահն է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Այս տարի փառատոնի շրջանակներում` «Ես իրավունք ունեմ» խորագի ներքո կանցկացվի գեղանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացվելու է 60 աշխատանք:
Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև «Դու մենակ չես…միասին կհաղթենք» խորագրով սոցիալական ծրագիր, որի շրջանակում անվճար բուժզննում կանցնեն մի շարք մանուկներ և պատանիներ: Այս ծրագրին մասնակցելու և անվճար բուժզննում անցկացնելու նպատակով Հայաստան է ժամանել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ուռուցքաբան Ալեքսանդր Մասչյանը:
Փառատոնին մասնակցելու նպատակով այդ օրերին Երևան կժամանեն կինեմատոգրաֆիայի, մուլտիպլիկացիայի և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երալաշ» մանկապատանեկան հանդեսի հեղինակ Բորիս Գրաչևսկին, անվանի ռեժիսոր, անիմատոր Գարրի Բարդինը, որի «Անճոռնի ճուտիկ» հայտնի մուլտֆիլմի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 14-ին` «Մոսկվա» կինոթատրոնում:
Նշենք, որ հոկտեմբերի 16-ից հետո փառատոնը կայցելի նաև տարբեր մարզեր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին