Financial Times: Աշխարհը կանգնած է պարենային ճգնաժամի շեմին
Վերջին օրերին հացահատիկի միջազգային շուկայում պատկերը զգալիորեն փոխվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները զգուշացրեցին ներկայում եգիպտացորենի և գարու բերքի զգալի կորուստների մասին:
Ինչպես հաղորդում է Financial Times թերթը, հացահատիկի բորսաներում լուրջ մտավախություն կա, որ համաշխարհային տնտեսությանը կարող է սպառնալ պարենային ճգնաժամ:
Թերթը նշում է, որ փորձագետները չեն բացառում 2007-2008 թվականների ճգնաժամի կրկնության հավանականությունը, երբ պաշարի անբավարարության պատճառով գները բարձրացան, ինչ էլ իր հերթին մի շարք երկրներում առաջացրեց սոցիալական անհանգստություն:
Այս տարվա երաշտը դարձել է հացահատիկի մեծ կորստի պատճառ Արևելյան Եվրոպայում, այդ թվում Ռուսաստանում և Ուկրաինայում, ինչպես նաև Ղազախստանում: Իրենց հերթին երկարատև տեղումները կրճատել են նաև Ավստրալիայի և Կանադայի հացահատիկի բերքի ծավալները:
Ներկայում ԱՄՆ իշանությունները հայտարարել են, որ երաշտի հետևանքով գրանցվել է նաև եգիպտացորենի բերքի կորուստ:
Եգիպտացորենի և գարու հավանական անբավարարության հետևանքով, վերլուծաբանները կանխատեսում են ճգնաժամ ոչ միայն հացահատիկի, այլև մսամթերքի միջազգային շուկայում:
«Կարծում եմ, որ մենք արդեն պարենային ճգնաժամի շեմին ենք»,- նշել է «Մորգան Սթենլի » բանկի ապրանքային շուկաների բաժնի ղեկավար Հուսեին Ալիդինը:
Նշենք ,որ Չիկագոյի բորսայում եգիպտացորենի գինը հասել է առավելագույն սահմանին, գրանցվել է 10% աճ: Արդյունքում 1 բուշել (27.3 կգ) եգիպտացորենն գինը 5.65 դոլար է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա