Յուրի Վարդանյանի վիճակը կայուն է
Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի վիճակը կայուն է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանը: «Կիրակի նրա մոտ կատարվել է աջ ազդրի վիրահատություն և այժմ նրա առողջական վիճակը բավարար է, ինչպես սովորաբար լինում է նման վիրահատությունների հետո», -հավելեց Սիրանույշ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ շաբաթ ծանրամարտիկը վթարի էր ենթարկվել. նրա վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել է «ԿԻՕ-6 K-701» մակնիշի տրակտորին, ինչի հետևանքով Յու. Վարդանյանը ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Յուրի Նորայրի Վարդանյանը ծնվել է 1956 թ. հունիսի 13-ին, Լենինականում: Նա Ֆենոմենալ ծանրամարտիկ է, օլիմպիական խաղերի հաղթող /1980 թ./, աշխարհի 9-ակի, Եվրոպայի 8-ակի չեմպիոն, 43 համաշխարհային ռեկորդի հեղինակ: Մոսկովյան օլիմպիադայի ժամանակ սահմանել է աշխարհի 5 ռեկորդ և միջինքաշային ծանրամարտիկներից առաջինն է, որ բարձրացրել է 400 կգ ցուցանիշ, որն առայսօր մնացել է անգերազանցելի:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան