Պուշկինի դպրոցի տնօրենը քաղաքապետի կարգադրությամբ խիստ նկատողություն է ստացել
Համացանցում հայտնված տեսահոլովակը, որտեղ Պուշկինի անվան դպրոցի պատմության ուսուցիչը դասի ժամանակ հարվածում է ու անվայել խոսքեր ասում աշակերտի հասցեին, քննարկվել է նաև քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հրավիրված խորհրդակցությունում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունից:
Երևանի քաղաքապետի կարգադրությամբ դպրոցի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն:
Ըստ աղբյուրի, բոլոր տնօրեններին հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել դպրոցներում մանկավարժին ոչ վայել դրսևորումները բացառելու ուղղությամբ: «Ցավալի այս միջադեպը ևս մեկ առիթ է մտորելու, թե որքան անելիքներ ունեն դպրոցներում թե’ ուսուցիչները, թե’ իրենց երեխաներին դպրոց ուղարկող ծնողները», նշում են քաղաքապետարանի կրթության վարչությունից:
Նշենք, որ պատմության ուսուցիչ Էդուարդ Վարգիզևը, որը գնացել է այդ արարքին, իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան