Մեղադրել է` «Գամբարը չի՞ հիշում, որ «տարածքները կորցրել ենք» հենց ՀՀՇ-ի ղեկավարման տարիներին»
«Ադրբեջանի ընդդիմությունը իր հենարանը փնտրում է ոչ թե երկրի ներսում, այլ դրսում»,- հայտարարել է «Ենի Ազերբաջան» իշխող կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը: Այս մասին հաղորդում է 1news.az էլեկտրոնային պարբերականը` հիշեցնելով, որ Հայոց Համազգային շարժում կուսակցությունը, Վրաստանի ու Ադրբեջանի լիբերալ կուսակցությունները հոկտեմբերի 8-ին Գերմանիայի Պոտսդամ քաղաքում ստորագրել են համատեղ հռչակագիր:
«Ադրբեջանի յուրաքանչյուր ընտրությունների շեմին մեր ընդդիմությունը համաձայնություն է կնքում հայերի հետ: Նախորդ ընտրություններից առաջ Ալի Քերիմլիի կողմնակիցներից մեկը` Ռուսլան Բաշարլին համաձայնության գնաց հայերի հետ, իսկ այժմ «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Գամբարը համաձայնագիր է ստորագրում հայկական քաղաքական ուժի հետ»,- դժգոհել է Ահմեդովը:
Ադրբեջանցի քաղաքական գործիչը նաև հրապարակային հարց է ուղղել «Մուսավաթ» կուսակցության ղեկավարին. «Ո՞ւմ դեմ է ուղղված ընդդիմության համագործակցությունը հայերի հետ» և մեղադրել է,- «Գամբարը չի՞ հիշում, որ «տարածքները կորցրել ենք» հենց այդ կուսակցության` ՀՀՇ-ի, ղեկավարման տարիներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ