Ադրբեջան. Ոստիկանությունում անչափահասների բաժնի տեսուչը կրակել է բնակչի ուղղությամբ
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում զինված պատահար է տեղի ունեցել: Ոստիկանության կապիտանը կրակ է բացել բնակիչներից մեկի ուղղությամբ, ինչի արդյուքում վերջինս վիրավորվել է: Այս մասին տեղեկացնումէ «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, Լոկբատանի շրջանում: Գարադագի շրջանի ոստիկանության կապիտան Այդին Մամեդովը ատրճանակից կրակ է արձակել Լոբկատան համայնքի բնակիչ Ագամեդ Աղաևի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Ոստիկանության սպան նշել է, որ դա իր մոտ պատահական է ստացվել:
Նշյալ պատահարի առնչությամբ Գարադագի շրջանի դատախազությունը հետաքննություն է վարում: Ի դեպ, Մամեդովը Գարադագի ոստիկանությունում անչափահասների բաժնի տեսուչ է: