Մուլտիպլիկատոր. Մեր կյանքը կարճ է, պետք է այն վայելել, ոչ թե անընդհատ պատերազմել
Լեհ հայտնի մուլտիպլիկատոր Ժդիսլավ Կուդլային, ով Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում առաջին անգամ այցելել է Հայաստան, հիացած է հայ աղջիկների գեղեցկությամբ ու համեստությամբ, հիացած է Երևանով ու այստեղ տիրող մթնոլորտով: Նա լրագրողներին ասաց, որ այս երկու օրվա ընթացքում երևանյան գրեթե բոլոր գեղեցիկ վայրերում եղել է: Նա եղել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
«Շատ դաժան բան է կատարվել: Չպետք է նման բաներ կրկնվեն: Մեզ մոտ էլ է եղել` Հիտլերի ժամանակ»,- ասաց նա:
Լեհ մուլտիպլիկատոր Անջեյ Օրժեչովսկին էլ շարունակեց իր գործընկերոջն ու ասաց, որ չի հասկանում, թե ինչպես մարդը մարդու հանդեպ կարող էր նման դաժանություններ գործել: «Մենք այնպիսի ֆիլմեր պետք է նկարահանենք, որ երեխաներին կարողանանք հասկացնեք, որ երբեք չդիմեն նման անմարդկային քայլերի: Մեր կյանքը կարճ է, պետք է այն վայելել, ոչ թե անընդհատ պատերազմել, կռվել»,- ասաց նա:
Նշենք, որ 2005 թ. Լեհաստանը ճանաչել ու դատապարտել է 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին