Աշխարհում էներգիայի ամենախոշոր սպառողը Չինաստանն է
Չինաստանը ճանաչվել է ամենաշատ էներգառեսուրս սպառող երկիրն աշխարհում, այդ ցուցանիշով առաջ անցնելով ԱՄՆ-ից, հաղորդում է Reuters գործակալությունը, հղում անելով միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տնօրեն Նոբուկո Տանակուին:
Տնտեսական գիտաժողովի ժամանակ իր ելույթում Տանական նշել է, որ Չինաստանում աճում է էներգառեսուրսների սպառման պահանջարկը և , որ այս պահի դրությամբ արդյունահանվող նավթի ողջ պաշարի գրեթե կեսը սպառվում է չինական շուկայում:
«Թե երբ այս շուկան կհագենա, ոչ ոք չի կարող կանխատեսել»,- ասել է միջազգային էներգետիկ գործակալության տնօրենը:
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, նավթի պահանջարկը սկսեց աճել 2009 թվականի 2-րդ եռամսյակում, երբ էներգիայի սպառման ծավալների աճ գրանցվեց Չինաստանում և Բրազիլիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա