Ալեքսեյ Կուդրինը աշխարհի ֆինանսների նախարար
«Euromoney» ամսագիրը 2010 թվականի աշխարհի ֆինանսների նախարար է ճանաչել ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինին: Այս կոչմանը Կուդրինն արժանացել է կայունացման ֆոնդի ստեղծման համար, ինչն էլ օգնել է հաղթահարել ճգնաժամը և արագ վճարել արտաքին պարտքերը:
«Կուդրինը ճանաչվեց առաջին կարգի ֆինանսական կառավարիչ ոչ միայն արևմուտքում, այլ նաև Ռուսաստանում, որտեղ միշտ չէ, որ դրական են վերաբերվել ցանկացած տիպի բարեփոխումներին և դրանց հեղինակներին»,- այսպես է մեկնաբանել Euromoney ամսագրի նախագահ Պադրեյկ Ֆելլոնը:
Ինչպես հաղորդում է gazeta.ru կայքը, լավագույն ֆինանսների նախարար կոչմանը Կուդրինն առաջին անգամ չի արժանանում: Իր պաշտոնը զբաղեցնելուց 5 տարի անց՝ 2006 թվականին The Banker ամսագիրը նույնպես նրան ճանաչել է տարվա լավագույն ֆինանսների նախարար:
ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինն այս առիթով նշել է, որ մրցանակի հիմնական արժեքը նրանում է, որ դրան նա արժանացել է տնտեսական ճգնաժամից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա