Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը «Նարեկ» հայկական դպրոցի սաների հետ խոսել է Հայաստանից
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը օրերս հյուրընկալվել է Գլենդեյլի «Նարեկ» հայկական շաբաթօրյա դպրոցի սաներին, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից: Նպատակը` ամերիկյան միջավայրում ապրող և օտար կրթություն ստացող, նաև` հայկական արմատներից չհեռացող հայ երեխաների հետ զրույցն էր անմիջական, անկաշկանդ մթնոլորտում:
Գրիգոր Հովհաննիսյանը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանին և երկրից դուրս ՀՀ-ն ներկայացնող կառույցների գործառույթներին:
ՀՀ գլխավոր հյուպատոսի այցելության հաջորդ նպատակը հայերեն դասագրքերի մասին ուսուցիչների և աշակերտների կարծիքը լսելն էր:
ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից հատկացված հայերեն դասագրքերի մի մեծ խմբաքանակ ՀՀ Գլխավոր հյուպատոսության ջանքերով տեղափոխվել էր Լոս Անջելես և անվճար տրամադրվել աշակերտներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան