ՎիվաՍել-ՄՏՍ-ի հյուրերն այսօր էլ աշակերտներ են եղել
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, կարևոր է համարում երիտասարդ սերնդի մասնագիտական կողմնորոշման հարցում ռացիոնալ քայլեր կատարելը: Հայաստանի բջջային առաջատար օպերատորի ձեռքբերումներն ուսումնասիրելն ու անհրաժեշտ եզրակացություններ կատարելն այդ նպատակին ծառայող մեթոդներից մեկն է:
Ընկերության մամուլի ծառայության տեղեկացմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային շենքում հանրապետության տարբեր հանրակրթական դպրոցներից սաներ հյուրընկալելն ավանդույթ է դարձել: Հերթական ընդունելության արդյունքում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարների մասին եզրակացություն կատարելու հնարավորություն են ունեցել մայրաքաղաքի թիվ 170 ավագ դպրոցի սաները:
«Հանրակրթական դպրոցներում սովորողների մեծ մասն ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվում է կամ տրված խորհուրդներին հետևելով կամ` պատահական ընտրությամբ: Կարևոր դեր է կատարում նաև նախասիրությունը: Այդ ճանապարհն առավել դյուրին դարձնելու հարցում էական դեր կարող է ունենալ ուսումնառության տարիներին տարբեր ոլորտներում գործող ընկերությունների հետ համագործակցությունը: Որպես կանոն, ամենաճիշտ տպավորությունը ստեղծվում է տեղում` սեփական բացահայտումների միջոցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կողմնակից է կրթության հետ համագործակցության այս մոդելին` վստահ լինելով, որ էապես կարող է նպաստել աշխատաշուկայի առավել արդյունավետ ձևավորմանն ու պահանջարկից բխող մասնագետների պատրաստմանը»,-աշակերտների ուշադրությունը հրավիրել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Տարբեր վարչությունների աշխատանքին ծանոթանալուց հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատանի հյուրերն իրենց տպավորություններն ամբողջացրել են գլխավոր տնօրենի հետ հարցուպատասխանի ընթացքում: