Արցախը ծաղկում է
«Առավոտն» իր խմբագրականում գրում է, թե ինչպես է ծաղկել Արցախը 18 տարիների ընթացքում: Հեղինակը` Արամ Աբրահամյանը գրում է, որ իջեւանել է «Երեւան» հյուրանոցի ընտանեկան համարում. «այդպիսի համարում ինձ բախտ չի վիճակվել իջեւանել Եվրոպայի որեւէ հյուրանոցում»: Այդտեղ նույնիսկ ինտերնետային կապն է մի քանի անգամ արագ եղել, քան Հայաստանում իր բնակարանինը: «Մի բան պարզ է` մեր ժողովուրդն այս հողի վրա կարողացել է շատ բան ստեղծել, եւ մենք, ի դեպ, այդ ստեղծածը չենք կարողանում նորմալ ներկայացնել: Եվ ամենակարեւորը` ոչ մի բանական պատճառ չկա այդ ստեղծածը որեւէ մեկին հանձնելու: Երբ խոսք է բացվում ինչ-որ տարածք զիջելու մասին, ղարաբաղցիները, սկսած փողոց ավլողից եւ վերջացրած նախագահով, ներողամտորեն ժպտում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա