ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելությունը կարող է օգտակար լինել ԼՂ-ին
«Голос Армении»-ն նկատում է, որ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության անդամների հայտարարությունները չաձազանց կոռեկտ էին և շատ ընդհանուր բնույթ ունեին, ինչը հիասթափեցրել է պաշտոնական Բաքվին, քանի որ վերջինս այլ սպասելիքներ ուներ փաստահավաք առաքելությունից: Ըստ հոդվածագրի` Բաքուն երեք նպատակ ուներ. 1. ևս մեկ անգամ ընդգծել «օկուպացված տարածքներ» տերմինը, 2. պատրանք ստեղծել, թե իբր այս փաստահավաք առաքելությունը Բաքվի նախաձեռնությունն է` ի պատասխան ՄԱԿ-ի 64-րդ ասամբլեայում ԼՂ վերաբերյալ Ադրբեջանի ներկայացված բանաձևի ընթացքի կասեցմանը, 3. հոդվածագիրը ենթադրում է, որ պաշտոնական Բաքուն լիովին գիտակցելով ԼՂ-ի կորուստը` փորձում է իր քաղաքացիների գիտակցության մեջ գոնե ԼՂ-ին հարող տարածքները օտարել Արցախից:
Անդրադառնալով Ռ. Բրադկեի այն հայտարարությանը, թե փաստահավաք առաքելությունը պետք է այցելի բոլոր այն տարածքները, որոնց վրա ազդել է հակամարտությունը` թերթը գրում է, որ հայկական կողմերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի առաքելությունն այցելի Ադրբեջանի կողմից օկուպացված Գետաշենի, Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու շրջանները: Ինչպես նաև` հայկական կողմերը կարող են օգտագործել առաքելության մեջ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի Ժնևի շտաբ-կայանի ներկայացուցիչների մասնակցությունը և բարձրացնել Ադրբեջանի հայ գաղթականների հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա