Zaman. Հայ-իրանական հարաբերությունները շատ կարևոր են Թուրքիայի համար
Հայ-իրանական հարաբերությունների սերտացումն ու բնագավառային ընդլայնումը գրավել է թուրքական մամուլի ուշադրությունը: Այդ թեմային անդրադարձ կատարելու առիթ ծառայեց մասնավորապես Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հայաստանյան այցը: Թուրքական «Զաման» (Zaman) պարբերականը «Հայաստան-Իրան. Զարգացող հարաբերություններ» հոդվածի խնդրո առարկան Թուրքիայի այդ երկու հարևանների փոխհարաբերություններն են:
«Մեր հարևանների հետ հարաբերություններն անշուշտ շատ կարևոր են: Բացի այդ կարևոր են նաև մեր հարևանների միջև եղած հարաբերությունները, քանի որ դրանք ևս ազդեցություն են ունենում: Հետևաբար հարկ է հետևել հարևան պետությունների փոխհարաբերությունների ընթացքին ու բնույթին»,- գրում է «Zaman»-ը:
Ընդգծվում է այն, որ Երևանն ու Թեհրանը համագործակցության լայն հեռանկարներ են ապահովում, պատրաստվում են կյանքի կոչել տարածաշրջանային նշանակության ծրագրեր: Օրինակ է բերվում Իրանին և Հայաստանին անմիջականորեն կապող նոր երկաթգծի կառուցումը, «հարավկովկասյան գիծ» անվանվող նոր ցամաքային ճանապարհը, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու ծրագրերը: Նշվում է նաև, որ էներգետիկ ոլորտում ևս հայ-իրանական համագործակցություն կա, ինչը որոշակիորեն նվազեցրել է Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:
«Այսպիսով մեր հարևան, բայց դեռևս բարեկամ չհամարվող Հայաստան պետության ու մեր և հարևան, և բարեկամ պետության` Իրանի միջև առկա հարաբերությունները մեզ համար չափազանց կարևոր են»,- եզրակացնում է «Zaman»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա