Ինչո՞ւ է հետաձգվել Գարեգին Բ-ի այցը Վրաստան
«Հրապարակը» գրում է, որ շուրջ մեկ տարի է` նախապատրաստվում է Ամենայն հայոց կաթողիկոսի այցը Վրաստան, որի ժամանակ տեղի է ունենալու Գարեգին Բ-ի հանդիպումը վրաց հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների հետ: Այս այցից, ինչպես գրում է թերթը, վրացահայ համայնքն ակնկալիքներ ունի` հայկական եկեղեցիների, հայ համայնքի, հայոց լեզվի եւ այլ չլուծված խնդիրների հետ կապված:
Հիշեցնելով, որ Մայր Աթոռը տեղեկատվություն է տարածել այցի հետաձգման մասին` թերթը գրում է, որ ըստ ամենայնի` հետաձգումը կապված է քաղաքական խնդիրների հետ, ինչի պատճառով էլ վրացական կողմը ժամանակ է ձգում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա