Փաստահավաք խմբի առաքելությունը նպաստավոր է Հայաստանի համար
«Կապիտալ»-ին տված հարցազրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, խոսելով ԵԱՀԿ փաստահավաք առաքելության վերաբերյալ, մասնավորապես նշել է. «ԵԱՀԿ Մինսկի խումբը փնտրում է նոր ուղիներ՝ զինադադարն ամրապնդելու համար։ Մինսկի խմբի միջնորդների համար Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման հավանականության նվազեցումն առաջնահերթություն է։ Այս համատեքստում այդ շրջաններ կատարվող այցելությունները օրակարգի մասն են։…Կարծում եմ, որ 2005թ. կազմած զեկույցը և այս զեկույցը, որ դեռ պետք է հրապարակվի, շատ նման կլինեն իրար, որոնք կհաստատեն, որ Հայաստանի կողմից այդ տարածքները վերաբնակեցնելու պետական որոշում չկա։ …Պետք է ասել, որ այդ այցը և այդ զեկույցը կարող է օգտակար լինել հայկական կողմի և Հայաստանի համար։ Այդ այցով և այդ զեկույցով կամրագրվի, որ չկա բռնազավթում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա