Տրանսպորտի ու կապի նախարարն առաջարկել է «Օրանժ Արմենիայի» գործունեությունն ավելի հրապարակային դարձնել
Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ընդունել է «Ֆրանս Տելեկոմ» ընկերության փոխնախագահ, «Օրանժ» տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդին և «Օրանժ Արմենիա» ընկերության տնօրեն Բրունո Դյութուային:
Նախարարը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրին Հայաստան այցելելու ու նոր ծառայություններ ներդնելու համար: Նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի տեղեկացմամբ, Մ.Վարդանյանը գոհունակություն է հայտնել նաև «Օրանժ Արմենիա» ընկերության կատարած աշխատանքների համար և նշել, որ դա նաև մրցակցության արդյունք է:
Ի.Տիրոդին կարևորելով նորարարությունների ներդնումը Հայաստանում տեղեկացրել է, որ այսօր Երևանում կբացվի «Օրանժ էքսպո» ցուցահանես, որտեղ կներկայացվեն «Օրանժ» տեխնոկենտրոնի նորարար նմուշները:
«Ֆրանս Տելեկոմ» ընկերության փոխնախագահը հայտնել է, որ Հայաստանը աշխարհում երկրորդ երկիրն է, ուր ներդրվել է HD ձայնային ծրագիրը: Ի.Տիրոդին տեղեկացրել է նաև, որ առաջիկա երեք տարիներին Երևանի պետական համալսարանի և Երևանի պետական ճարտարագիտական համալսարանների ուսանողների համար կհայտարարվի մրցույթ` նորարարական մրցանակի համար, և հաղթողը 6 ամիս կաշխատի «Օրանժ»-ի լաբորատորիաններում:
Նախարարն առաջարկել է «Օրանժ Արմենիայի» գործունեությունն ավելի հրապարակային դարձնել, որ հասարակությունը լիրաժեք տեղեկանա նորարարություններին, գործող ծառայությունների սակագներին, ինչպես նաև ընկերությունում գոյություն ունեցող խնդիրները ներկայացնել և համատեղ քննարկել, որպեսզի դրանց լուծման տարբերակներն ավելի արդյունավետ լինեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան