«Օրանժ Արմենիա»-ում քննարկում են հաջորդ տարի իրականացվելիք ծրագրերը, որոնց մասին ոչինչ չեն ասում
Այսօր «Օրանժ Արմենիա» ընկերությունում քննարկելու են 2011 թվականին ընկերության կողմից իրականացվելիք նորարարական ծրագրի նախագիծը: Այսօր ասուլիսում այդ մասին հայտարարեց Ֆրանս Տելեկոմի Նորարարությունների գծով փոխնախագահ, Փարիզում տեղակայված Orange Տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդը:
Ծրագրի այլ մանրամասների մասին Տիրոդը ոչինչ չասաց` նշելով միայն, որ ամեն ինչ հայտնի կդառնա 2011-ի առաջին կիսամյակի ընթացքում:
«Վստահ եմ, որ մյուս տարի նույնպես հաջողություններ ենք գրանցելու: Հայաստանը մեզ համար նորարարությունների դարբնոց է և մենք նպատակ ունենք այնպես անել, որ Հայաստանը դառնա նորարարական նախագծերի աղբյուր», -հավելեց ֆրանսիացի հյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա