«Անճոռնի ճուտիկը» մուլտֆիլմի պրեմիերան` Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում
Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա աշխարհառչակ ռեժիսոր, անիմատոր Գարրի Բարդինի «Անճոռնի ճուտիկը» մուլտֆիլմի պրեմիերան:
Այս մասին Panorama.am-ին հայտնեց փառատոնի մամուլի քարտուղար Բելլա Հովհաննիսյանը:
Բայցի այդ փառատոնի շրջանակներում այսօր Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում կազմակերպվելու է բաց դռների օր Գյումրիի «Թռչունյան տան» սաների համար: Կկազմակերպվի նաև մուլտիպլիկատոր Գարրի Բարդինի հանդիպումը Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի ուսանողների հետ, «Երալաշ» մանկական հումորային հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկու հանդիպումը «Անանիա Շիրակացի» ճեմարանի սաների հետ: «Անանիա Շիրակացի» ճեմարանում կանցկացվի նաև վարպետության դաս,որը վարելու է Ռեժիսոր Մարատ Սարգսյանը /Լիտվա/: Նշենք, որ Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 12-ին և շարունկվելու է մինչև հոկտեմբերի 16-ը:
Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնին ընթացքում այս տարի ցուցադրվելու է 81 ֆիլմ 27 երկրից: Հոկտեմբերի 16-ից հետո փառատոնը կայցելի նաև տարբեր մարզեր:
Նշենք, որ փառատոնի կազմակեպիչն է Երեխաների և պատանիների համար կինոյի և հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին