Սահակաշվիլին դժգոհել է վրացական խոհանոցի արդի վիճակից
Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին կոչ է արել երկրի խոհարարներին ջանքերն ուղղել ունիկալ վրացական խոհանոցի գարգացմանը` հատուկ շեշտելով ձկնեղենի ու մսեղենի պատրաստման եղանակների բազմացման անհրաժեշտությունը:
Ինչպես հայտնում է «Նովոստի Գրուզիա» կայքը, Սահակաշվիլին խոհանոցային իր դիտարկումներ արել է Նատախտարիում գտնվող նոր մսի կոմբինատ այցելության ժամանակ:
«Մենք հպարտանում ենք մեր խոհանոցով, և դա արդարացի է, քանի որ վրացական խոհանոցը ունիկալ է, սակայն մենք չենք կարող ըստ հարկի մշակել սննդի հիմնական բաղադրիչներից միսն ու ձուկը», - ասել է Սահակաշվիլին, կարևորելով մսային ուտեստների բազմազանությունը:
«Մենք կարող ենք միայն տապակել ձուկը և խորովածից բացի, չենք կարող ճիշտ մշակել միսը», - դժգոհել է նախագահը:
Վերջին ժամանակներում Վրաստանի նախագահը մի քանի անգամ ընդգծել է վրացական խոհանոցի զարգացման անհրաժեշտությունը, համարելով այն երկրում տուրիզմի զարգացման ռազմավարական բնագավառներից:
Ավելի վաղ, Սահակաշվիլին ցանկություն էր հայտնել Թբիլիսիում խոհանոցային ուսումնարան հիմնել, որտեղ նախագահականից նվիրաբերված խոհանոցային սարքաավորևումներով անվճար սովորելու էին փախստական երեխաներ: